Գեղասահորդուհի Ադելյա Պետրոսյանը հաղթել է Ռուսաստանի Գրան Պրիի եզրափակչում

Ադելյա Պետրոսյանը մենասահքի մրցաշարում դարձել է Ռուսաստանի գեղասահքի Գրան պրիի եզրափակչի հաղթող։ Երկրորդ տեղը զբաղեցրել է Կամիլա Վալիևան, Ելիզավետա Տուկտամիշևան երրորդն է։

Ինչպես հայտնում է rg.ru-ն, Պետրոսյանը հաղթել է և՛ կարճ, և՛ կամայական ծրագրերում։ Ընդհանուր առմամբ, Պետրոսյանը հավաքել է  255,01 միավոր։

Կամիլա Վալիևան ունի 241,76, Ելիզավետա Տուկտամիշևան՝ 241,61 միավոր: