«Գայանեն, գտնվելով անազատության մեջ, չունի իր որդու ծննդյան օրը նրա շիրիմին այցելելու հնարավորություն, բայց Գայանեն ունի մեզ»․ «Որդիների կանչ»-ը մոմավառությամբ քայլերթ է իրականացնելու դեպի Եռաբլուր

44-օրյա պատերազմում զոհված զինծառայողների ծնողների հիմնած «Որդիների կանչ» ՀԿ հայտարարությունը․

«Սիրելի հայրենակիցներ,

Հունիսի 10-ին լրանում է 44-օրյա պատերազմի լեգենդ Ժորա Մարտիրոսյանի 22 ամյակը, որի մայրը՝ Գայանեն, գտնվում է անազատության մեջ։

Ցավով ենք նշում, որ Գայանեն, գտնվելով անազատության մեջ, չունի իր որդու տուն՝ իր իսկ ծննդյան օրով այցելելու հնարավուրություն, բայց Գայանեն ունի մեզ։

Ուստի  հունիսի 9-ին, ժամը 23:00-ին հրավիրում ենք Ձեզ  մասնակցելու մոմավառությամբ քայլերթի։

Մեկնարկը տրվելու է Եռաբլուր զինվորական պանթեոնի կամարից։ Մոմերով շարժվելու ենք դեպի եկեղեցի։

Ժամը՝ 24:00-ին կայցելենք Ժորայի սուրբ շիրիմին և կշնորհավորենք հերոսի երկնային ծնունդը։

Ժորա ջան, ճիշտ է չենք կարող մայրիկիդ տեղը լրացնել, բայց այդ օրը չենք կարող քեզ մենակ թողնել»։