Գաբրիել Սարգսյանը հաղթեց Մամեդյարովին. Հայաստան-Ադրբեջան՝ 3-1
Հնդկաստանի Չեննայ քաղաքում ավարտին է մոտենում Շախմատի համաշխարհային 44-րդ օլիմպիադան:
Նախավերջին՝ 10-րդ տուրում, Հայաստանի կանանց և տղամարդկանց հավաքականները մրցել են Ադրբեջանի հետ: Տղամարդկանց հավաքականը 3:1 հաշվով հաղթանակի է հասել Ադրբեջանի թիմի նկատմամբ:
Տղամարդկանց հավաքականի կազմում իրենց պարտիաները հաղթանակներով են ավարտել Գաբրիել Սարգսյանն ու Ռոբերտ Հովհաննիսյանը: Սարգսյանը սև խաղաքարերով մրցել է Շահրիյար Մամեդյարովի հետ և հաղթանակ տարել, իսկ Ռոբերտ Հովհաննիսյանը 51-րդ քայլին պարտության է մատնել Նիյատ Աբասովին:
Հրանտ Մելքումյանն ու Մանուել Պետրոսյանն էլ ոչ-ոքի են ավարտել իրենց պարտիաները: