Ֆրանսիան ՄԱԿ-ում կոչ է արել վերացնել Լեռնային Ղարաբաղի բնակչությանը մարդասիրական և պարենային օգնության առաքման խոչընդոտները

ՄԱԿ-ում Ֆրանսիայի պատվիրակության ղեկավարի տեղակալ Նատալի Բրոդհերսթը ՄԱԿ ԱԽ-ի ելույթի ժամանակ կոչ է արել վերացնել Արցախի բնակչությանը մարդասիրական և պարենային օգնության առաքման խոչընդոտները:

Նատալի Բրոդհերսթը պահանջել է վերականգնել Լաչինի միջանցքով ազատ տեղաշարժը՝ ՄԱԿ արդարադատության միջազգային դատարանի որոշումներին համապատասխան, փոխանցում է 1lurer.am լրատվական կայքը: