Երևանյան հեռանկարներ միջազգային երաժշտական 23-րդ փառատոնը ներկայացնում է «Ֆողմիդաբլը Ազնավուր» նախագիծը՝ բեմադրված թատերական «այլախոհ» Ժիլ Մարսալայի կողմից, ով նաև հայտնի է իր «Պիաֆ. Շոու», «Պիաֆ սիմֆոնիկ շոու» և այլ նախագծերով:
Դեկտեմբերի 19-ին, ժամը 19։00-ին երաժշտական ներկայացումը տեղի կունենա «Արամ Խաչատրյան» համերգասրահում։ Այն հանդիսատեսին տեղափոխում է Փարիզի փողոցներ «Բոհեմյան» ժամանակաշրջանում և պատմում աշխարհահռչակ շանսոնյեի անցած ճանապարհը և կյանքի պատմությունը: Ներկայացման ընթացքում հնչում են Լեգենդի բոլոր ժամանկների սիրված երգերը, յուրօրինակ բեմականացումն ու ձևավորումը ներկայացումը դարձնում է յուրահատուկ ու եզակի՝ դառնալով Շառլ Ազնավուրի երաժշտական ժառանգությանը երբևէ նվիրրված հարգանքի ամենամեծ տուրքը: