Flyone Armenia եւ Pegasus ավիաընկերությունները Երեւան-Ստամբուլ-Երեւան երթուղով ոչ կանոնավոր չվերթներ իրականացնելու թույլտվություն են ստացել Քաղաքացիական ավիացիայի կոմիտեի կողմից: Այս մասին տեղեկացավ ՀՀ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարությունից:
Հիշեցնենք, որ հայկական Flyone Armenia ավիաընկերությունն արդեն ստացել էր քաղավիացիայի թույլտվությունը Երեւան Ստամբուլ-Երեւան չարտերային թռիչքների համար եւ սպասում էր թուրքական կողմի թույլտվությանը: Ավելի վաղ թուրքական «Պեգասուս» ավիաընկերությունը դիմել էր Հայաստանի քաղավիացիայի կոմիտեին Ստամբվուլ- Երեւան- Սմաբուլ չվերթներ իրականացնելու թույլտվության համար: Թուրքական ավիաընկերությունը մտադիր է շաբաթական 2 չվերթ իրականացնել:
Նշենք, որ դեկտեմբերի 16-ին Թուրքիայի արտգործնախարար Մեւլութ Չավուշօղլուն հայտարարել էր, որ Անկարան դիտարկում է Ստամբուլ-Երեւան-Ստամբուլ չվերթերի բացման վերաբերյալ թուրքական եւ հայկական ավիաընկերությունների հայտերը: