ՖԻԴԵ-ի վարպետ Վահե Սուքիասյանը դարձել է միջազգային կայծակնային շախմատի մրցաշարի հաղթող

ՖԻԴԵ-ի վարպետ Վահե Սուքիասյանը դարձել է «17th Poti International Chess Festival Nana Aleksandria Cup - 2024» միջազգային մրցաշարի շրջանակներում անցկացված երկրորդ կայծակնային շախմատի մրցաշարի հաղթող: 

Ինչպես տեղեկացնում են Շախմատի ֆեդերացիայից,  հնարավոր 9 միավորից Վահեն վաստակել է 8.5 միավոր:

Հակոբ Հակոբյանը 7.5 միավորով զբաղեցրել է 2-րդ հորիզոնականը:

ՖԻԴԵ-ի վարպետ Էդգար Հայրապետյանը 7 միավորով զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը:

Մինչև 1700 վարկանիշ ունեցողների պայքարում 5 միավորով 1-ին հորիզոնականը զբաղեցրել է Գագիկ Մելքումյանը: