ՖԻԴԵ-ի «Գրանդ Սվիս»-ի երկրորդ տուրում հաղթանակ է տոնել Սամվել Տեր-Սահակյանը
Հայ շախմատիստները շարունակում են ելույթները ՖԻԴԵ-ի «Գրանդ Սվիս» մրցաշարում:
Մեծ Բրիտանիայի Մեն կղզում ընթացող մրցաշարում կայացել են երկրորդ տուրի պարտիաները: Հայաստանը ներկայացնող շախմատիստներից Հրանտ Մելքումյանը, Հայկ Մարտիրոսյանը, Մանուել Պետրոսյանը, Շանթ Սարգսյանը, Գաբրիել Սարգսյանը ոչ-ոքի են ավարտել պարտիանները, իսկ Սամվել Տեր-Սահակյանը հաղթանակ է տոնել:
Հայաստանի շախմատի տղամարդկանց թիմի նախկին առաջատար, այժմ ԱՄՆ դրոշի ներքո հանդես եկող Լևոն Արոնյանը կիսել է միավորը:
Կանանց մրցաշարում Հայաստանի երկու ներկայացուցիչները մրցեցին միմյանց հետ և պարտիան ավարտվեց ոչ-ոքի: