ՖԻԴԵ-ի դասակարգման աղյուսակում Հայաստանի 7 ներկայացուցիչ կա
ՖԻԴԵ-ի դասակարգման ապրիլ ամսվա աղյուսակում ընդհանուր առմամբ ընդգրկված է Հայաստանի 7 ներկայացուցիչ:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ` ապրիլ ամսվա վարկանիշային աղյուսակում Գաբրիել Սարգսյանը 42-րդն է, Հայկ Մարտիրոսյանը` 61-րդը, Հրանտ Մելքանյանը` 100-րդը:
Հայաստանի շախմատի տղամարդկանց թիմի նախկին առաջատար Լևոն Արոնյանը, ով այժմ հանդես է գալիս ԱՄՆ դրոշի ներքո, 11-րդն է:
Կանանց դասակարգման աղյուսակում Էլինա Դանիելյանը 50-րդն է, Լիլիթ Մկրտչյանը` 62-րդը, Աննա Սարգսյանը` 72-րդը, Մարիամ Մկրտչյանը` 87-րդը:
Դասակարգման աղյուսակի առաջատարն աշխարհի դեռևս գործող չեմպիոն Մագնուս Կարլսենն է: