Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը հայտարարել է, որ Իսրայելի վարչապետ Նաֆթալի Բենեթը կարող է շուտով Թուրքիա այցելել՝ ճանապարհ հարթելով «երկկողմ հարաբերություններում նոր գործընթացի համար», հաղորդում է Anadolu-ն։
Իսրայելի իշխանությունների կողմից հաստատում դեռ չկա, նշում է Times of Israel-ը։
Էրդողանի խոսքով՝ բնական գազի ոլորտում համագործակցությունն ամենակարեւոր քայլերից է, որը Թուրքիան ու Իսրայելը կարող են ձեռնարկել հարաբերությունները վերականգնելու փորձի ֆոնին։
Մարտի սկզբին Էրդողանը հայտարարել է, որ Իսրայելի նախագահ Իսահակ Հերցոգի այցը Թուրքիա շրջադարձային կետ կլինի տարածաշրջանային տերությունների միջեւ լարվածության հարաբերություններում։
«Այս գործընթացում կարող է հայտնվել նաեւ Իսրայելի վարչապետ Բենեթը։ Նրա ժամանմամբ հնարավոր է թուրք-իսրայելական հարաբերություններում նոր դարաշրջանի սկիզբ»,- ասել է Էրդողանը։
«Կարծում եմ, որ երկկողմ հարաբերությունների համար ամենակարեւոր քայլերից մեկը կլինի բնական գազը»,- հավելել է նա։