Էլմիրա Կարապետյանը 5-րդ տեղն է զբաղեցրել գնդակային հրաձգության աշխարհի առաջնությունում

Հրաձիգ Էլմիրա Կարապետյանը 5-րդ տեղն է զբաղեցրել Եգիպտոսում ընթացող գնդակային հրաձգության աշխարհի առաջնությունում։  Այս մասին հաղորդում է ArmSport.am-ը։

Հոկտեմբերի 15-ին ատրճանակ ձևի մարզուհի Էլմիրա Կարապետյանը 10մ, 60 կրակոց կանանց պայքարում ՝
խոցելով 582 միավոր, 109 մասնակցից 7-րդ հորիզոնականով անցել էր եզրափակիչ փուլ:
Աշխարհի առաջնությունն անցկացվում է հոկտեմբերի 12-25-ը Եգիպտոսի Կահիրե քաղաքում։