Էլինա Դանիելյանը և Աննա Սարգսյանն առանձին բրոնզե մեդալներ են նվաճել շախմատի համաշխարհային Օլիմպիադայում

Հայաստանի շախմատի կանանց ընտրանու անդամները` Էլինա Դանիելյանը և Աննա Սարգսյանն առանձին մեդալներ են նվաճել շախմատի համաշխարհային Օլիմպիադայում:

Ինչպես հաղորդում են Հայաստանի շախմատի ֆեդերացիայից, Էլինա Դանիելյանը 10 հնարավորից վաստակել է 7.5 միավոր և 3-րդ խաղատախտակի վրա նվաճել բրոնզե մեդալ: Աննա Սարգսյանը 10 հնարավորից վաստակել է 8 միավոր և 4-րդ խաղատախտակի վրա նվաճել բրոնզե մեդալ:

Հիշեցնենք, որ Հայաստանի կանանց հավաքականը կիսել է 3-6-րդ հորիզոնականները՝ լրացուցիչ ցուցանիշներով զբաղեցնելով 5-րդ հորիզոնականը, իսկ տղամարդկանց հավաքականը կիսել է 2-6-րդ հորիզոնականները՝ լրացուցիչ ցուցանիշներով զբաղեցնելով 6-րդ հորիզոնականը:

Հայաստանի տղամարդկանց և կանանց հավաքականներն ընդհանուր վաստակած միավորներով երրորդն են Հնդկաստանից և Ամերիկայից հետո։