Դոլարի առքի նվազագույն գինը 391 դրամ է, եվրոյինը՝ 390
Rate.am կայքը տվյալներ է ներկայացրել բանկերում արտարժույթի գների վերաբերյալ։
 
Դոլարի առքի նվազագույն գինը 391 դրամ է, վաճառքինը՝ 402.50 դրամ։ Դոլարի վաճառքի առավելագույն գինը 405 դրամ է։ 
 
Ռուբլու առքի նվազագույն գինը 5.57 դրամ է, վաճառքինը՝ 6.55։ Ռուբլու վաճառքի առավելագույն գինը 6.80 դրամ է։
 
Եվրոն բանկերում գնվում է նվազագույնը 390 դրամով, վաճառվում՝ 410 դրամով։ Եվրոյի վաճառքի առավելագույն գինը 420 դրամ է։