Դեսպանատո՞ւն, թե՞ անձնական գրասենյակ ՌԴ-ում

Դիվանագիտական հարթակում շրջանառվող անունները փաստում են, որ արտաքին հարաբերություններում սխալներն անխուսափելի են։ Իրականությունն այսքան տխրահետեւանք չէր լինի, եթե անձերի համապատասխանությունը լիներ, ասենք, տվյալ երկրների հայ համայնքների հետ։ Դա կլիներ ավելի, քան պատճառաբանված ու հիմնավոր։ 

Բայց ոչ նորօրյա իրականության մեջ Վաղարշակ Հարությունյանի ՌԴ-ում Հայաստանի դեսպանի թեկնածությունն, օրինակ, համապատասխանեցնում են ռուսաստանաբնակ հայերի շրջանում հանցագործներին հովանավորող, ամեն երկրորդ բառը հայհոյանք կիրառող Թեւանյան Նորիկի հետ։ 

Իշխանություններին մոտ կանգնած մեր տեղեկատվական աղբյուրների փոխանցմամբ Վաղարշակ Հարությունյանն, այպես ասած, թույլտվություն է ստացել հենց նրանից։ 

Ստացվում է' ՌԴ-ում Հայաստանի դեսպանատունը արհեստական կերպով դառնում է Թեւանյան Նորիկի անձնական գրասենյակը։