Դարձյալ կհնչի մանսուրյանական կինոերաժշտությունը
Կինոն առանց երաժշտական զուգակցման թերի եւ կիսատ է։ Երաժշտությունը կադրի, տեսարանի, դերասանական զգացմունքայնության փոխանցման միջոցներից է։ Հայկական կինոյում Մանսուրյանի հեղինակած երաժշտությունը մեր մշակութային թանկ ժառանգության մի մասնիկն է։ «Զուլալին» հայկական կինո վերադարձրեց մանսուրյանական երաժշտությունը...
Ավելի քան 30 տարվա դադարից հետո մեծ էկրան կբարձրանա Տիգրան Մանսուրյանի կինոերաժշտությունը՝ Հայկ Օրդյանի «Զուլալի» ֆիլմում։
Մաեստրոն ներշնչվել է ֆիլմի առաջին իսկ պատկերներից: