Դադիվանքի նախկին վանահայր Տեր Հովհաննեսը հոգևոր ծառայության կանցնի Եռաբլուրի եկեղեցում

Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդը Դադիվանքի նախկին վանահայր Տեր Հովհաննես քահանա Հովհաննիսյանին հոգևոր ծառայության է նշանակել Եռաբլուրի Սրբոց Վարդանանց Նահատակաց եկեղեցում։

Տեղեկությունը Sputnik Արմենիային հայտնեց Տեր Հովհաննեսը։

«Դեկտեմբերի 1–ից լինելու եմ Եռաբլուրի Սրբոց Վարդանանց Նահատակաց եկեղեցու հոգևոր հովիվը։ Եռաբլուրում եմ լինելու միշտ` իմ զոհված ընկերների հարազատների ու ծնողների հետ պետք է խոսեմ, շփվեմ…Օրս կանցկացնեմ նրանց հետ։ Եռաբլուրը սրբավայր է, բոլորը պիտի ընդունեն դա. մեր տղաների մասունքներն են այնտեղ։ Ես խոնարհաբար պիտի ծառայեմ այնտեղ»,– նշեց նա։

Տեր Հովհաննեսի խոսքով` ինքը մեծ խանդավառությամբ է ընդունել կաթողիկոսի որոշումը։