Չպատվաստված կամ չթեստավորված աշխատողներին չի թույլատրվի ներկայանալ աշխատանքի․ նախագիծ

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարութունը «Աշխատանքային օրենսգրքում և Հանրային ծառայության մասին» օրենքում փոփոխությունների նախագիծ է ներկայացրել, որը հրապարակված է e-draft.am կայքում։

«Ձերբակալե՛ք, կալանավորե՛ք». Փաշինյանը պահանջեց պատվաստման հարցում անցնել կոշտ միջոցների

Նախատեսված օրենսդրական փոփոխություններով պետական համակարգի և մասնավոր ոլորտի աշխատողներն օրենքով պարտավորվելու են ներկայացնել պատվաստումը կամ թեստավորումը հաստատող հավաստագրերը։ Անհրաժեշտ փաստաթղթերը չներկայացնելու դեպքում գործատուն իրավունք կունենա աշխատողին չթույլատրել ներկայանալ աշխատանքի, չվճարել աշխատավարձ, ինչպես նաև ազատել աշխատանքից։

Գործատուն իրավունք կունենա նաև աշխատանքից ազատել աշխատակցին, եթե ավելի քան 30 օր անընդմեջ կամ վերջին տասներկու ամսվա ընթացքում` ավելի քան 50 օր աշխատողն իր աշխատանքային պարտականությունները չի կատարել։

Առաջարկվող փոփոխությունները չեն տարածվում Հանրապետության նախագահի, Ազգային ժողովի պատգամավորի, վարչապետի, համայնքի ղեկավարի և համայնքի ավագանու անդամի, Մարդու իրավունքների պաշտպանի, Սահմանադրական դատարանի դատավորի, անկախ պետական մարմնի անդամի, ինքնավար մարմնի անդամի, Վիճակագրության պետական խորհրդի անդամի, վճռաբեկ, վերաքննիչ և առաջին ատյանի դատարանի դատավորի, գլխավոր դատախազի պաշտոնների վրա։

ԱՆ–ն քննարկում է Covid-ի դեմ չպատվաստված քաղաքացիների բուժումը վճարովի դարձնելու հարցը

Հիշեցնենք, որ առողջապահության նախարարի օգոստոսի 20-ի հրամանով սահմանվել է, որ հոկտեմբերի 1-ից սկսած ՀՀ աշխատողները պարտավոր են գործատուին ներկայացնել կա՛մ COVID-19-ի դեմ պատվաստման սերտիֆիկատ, կա՛մ յուրաքանչյուր 14 օրը մեկ` COVID-19-ի ախտորոշման ՊՇՌ հետազոտության բացասական արդյունքը հավաստող առավելագույնը 72–ժամյա վաղեմությամբ փաստաթուղթ։

Հետագայում պարզաբանվեց, որ հրամանը գործում է հոկտեմբերի 14-ից։