ChessMood մրցաշարի միանձնյա առաջատարը Տիգրան Պետրոսյանն է
Երևանում ընթացող ChessMood երկրորդ միջազգային մրցաշարում կայացել են 4-րդ տուրի պարտիաները:
Հայաստանի ներկայացուցիչներից հաղթանակ են տոնել Տիգրան Պետրոսյանը, Մանուէլ Պետրոսյանը, Արման Փաշիկյանը, Էրիկ Չաքրյանը և այլոք:
4-րդ տուրից հետո մրցաշարային աղյուսակի միանձնյա առաջատարը մինչ այս բացարձակ արդյունք գրանցած Տիգրան Պետրոսյանն է, ով 4 հնարավորից հավաքել է 4 միավոր: 3,5-ական միավոր ունեն Հայկ Երիցյանը, Մանուէլ Պետրոսյանը, Իրանից Ամիրռեզա Բալան, Շանթ Սարգսյանը, ՖԻԴԵ-ի դրոշի ներքո հանդես եկող ռուս Ալեքսեյ Գոգանովը և Իրանից Մոհամեդ Ալիզադեհը:
ChessMood երկրորդ միջազգային մրցաշարի A ենթախմբին այս տարի մասնակցում է 84 շախմատիստ Իրանից, Ֆրանսիայից, Վրաստանից, Հնդկաստանից, Ուկրաինայից, Ռուսաստանից և ԱՄՆ-ից:
Մրցաշարն անցկացվում է շվեյցարական մրցակարգով և բաղկացած է 9 տուրից: