«Ցավում ենք, ոչինչ անել չենք կարող». Կարմիր խաչից պատասխանել են Վագիֆ Խաչատրյանի դստերը
Ադրբեջանի կողմից առևանգված Արցախի բնակիչ Վագիֆ Խաչատրյանի դստերը՝ Վերա Խաչատրյանին այսօր ընդունել են ԿԽՄԿ երևանյան գրասենյակում, գրում է Aravot.am-ը։
Կոմիտեի ներկայացուցիչները նշել են, սակայն, որ որևէ բան անել չեն կարող։
«Ցավում ենք, այս պահին ոչինչ անել չենք կարող», - նշել են նրանք։