Ցանկացած անձնական շահից վեր կա մեկ համազգային շահ. Արտյոմ Վարդանյան
Գինետնային հայրենասիրությունը, որ բավականին դավանողներ ունի մեր մեջ, այնքան էլ հեռու չէ անհայրենասիրությունից: Ամեն հայ, որտեղ էլ որ լինի, պիտի իր առջև ունենա մեկ ազգային նպատակ՝ գործով ծառայել Մայր հայրենիքին: Ցանկացած անձնական շահից վեր կա մեկ համազգային շահ, և եթե այդ շահը գերակա լինի հայերիս մոտ, ապա ապագան մերն է լինելու: Հայ ազգի ճակատագիրը լի է կորուստներով և ձեռքբերումներով, բայց մենք պարտավոր ենք շարունակել մեր նախնիների գործը, որովհետև որքան էլ որ փոքր ազգ լինենք, մենք մեր մեջ կրում ենք մեր հերոսների ուժը, և մենք հպարտ ենք , որ հայ ենք, որ գալիս ենք դարերի խորքից և գնում ենք դեպի դարեր: