Բռնցքամարտիկ Էրիկ Բազինյանը հաղթել է Ալանտես Ֆոքսին և պաշտպանել չեմպիոնական գոտին
Հայ բռնցքամարտիկ Էրիկ Բազինյանը (29-0) սուպերթեթև քաշային կարգում պաշտպանել է NABA և NABF չեմպիոնական գոտիները՝ դժվարին մենամարտում մրցավարների որոշմամբ հաղթանակի հասնելով Ալանտես Ֆոքսի նկատմամբ։
Բռնցքամարտիկները մենամարտել են Մոնրեալի Eye Of The Tiger Management բռնցքամարտի երեկոյի ընթացքում։ Մրցավարները 10-ռաունդանոց մենամարտի արդյունքում 95-95, 98-92, 98-92 հաշվով հաղթանակը շնորհել են Կանադան ներկայացնող հայ բռնցքամարտիկին։
Մենամարտից հետո Բազինյանը ռինգ է դուրս եկել հատուկ շապիկով՝ նվիրված իր հայրիկին, որն ավելի վաղ հեռացել էր կյանքից։
«Մենք հաղթեցինք միասին»,- գրել է Բազինյանը սոց․ցանցի իր էջերում: