Բռնցքամարտի Եվրոպայի առաջնությունում Հայաստանի հավաքականը թիմային հաշվարկում գրավել է առաջին տեղը

Իտալիայում ավարտված բռնցքամարտի Եվրոպայի ավագ տարիքի պատանիների առաջնությունում Հայաստանի թիմը տղաների պայքարի ընդհանուր հաշվարկում գրավեց առաջին տեղը։

Հայաստանի պատանեկան հավաքականը Եվրոպայի առաջնությունն ավարտեց 5 մեդալով՝ երկու ոսկե, մեկ արծաթե եւ երկու բրոնզե:

46 կգ քաշային Վաղարշակ Քեյանը եւ 52  կգ աշային Էրիկ Առստամյանը դարձան ոսկե մեդալակիրներ:

70 կգ քաշային Երանոս Օհանյանը նվաճեց արծաթե մեդալ․ նա քթի վնասվածքի պատճառով չկարողացավ մասնակցել եզրափակիչ մենամարտին:

Բրոնզե մեդալակիրներ դարձան 50 կգ քաշային Դավիթ Սաֆարյանը եւ 60 կգ քաշային Ռաֆայել Ներսիսյանը: