Բրիթնի Սփիրսի քույրը մեկնաբանել է դատարանում նրա տված ցուցմունքը

Բրիթնի Սփիրսի կրտսերը քույրը՝ Ջեյմի Լինը, խախտել է լռությունը եւ խոսել քրոջ նկատմամբ իրենց հոր խնամակալության մասին։

«Միակ պատճառը, որի հետեւանքով ես դա նախկինում չէի անում, այն է, որ զգում էի՝ քանի դեռ քույրս իր անունից հրապարակային չի խոսել, ես իրավունք չունեմ ինչ-որ բան ասելու։ Բայց հիմա, երբ նա ասել է այն, ինչ անհրաժեշտ է համարել, կարող եմ հետեւել նրա օրինակին եւ ասել այն, ինչ անհրաժեշտ եմ համարում»,- ասել է Ջեյմին։


Բրիթնիի քույրը պնդում է, որ միշտ սիրել է նրան ու աջակցել․ «Ես գիտակցված որոշում եմ կայացրել նրա կյանքին մասնակցել միայն որպես նրա քույր եւ նրա երեխաների մորաքույր։ Գուցե ես նրան հեշթեգով չեմ աջակցել, բայց աջակցել եմ, նախքան դրա հայտնվելը եւ երկար տարիներ շարունակելու եմ այդպես անել»։

Ավելի վաղ հաղորդվում էր, որ Բրիթնիր կրտսեր քույրը դարձել է «SJB Revocable Trust» ֆոնդի ղեկավար, որը երգչուհու կողմից ստեղծվել է 2004թ․-ին իր ունեցվածքի պաշտպանության եւ երեխաների համար ֆինանսական ապագայի ապահովման եւ դատարանի միջոցով ձգտել է հասանելիություն ստանալ երգչուհու ֆինանսական միջոցներին։