Բրիտանիան էլիտար ստորաբաժանումների ավելի քան 100 զինծառայող է ուղարկել Ուկրաինա

Էլիտար ստորաբաժանումների ավելի քան 100 զինծառայող է ուղարկվել Ուկրաինա «ռուսական ներխուժման» մասին հաղորդագրությունների ֆոնին, հաղորդում է Գազետա-ն՝ հղում անելով The Mirror-ին:

Պարբերականի հաղորդմամբ՝ Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնն ու Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը համաձայնության են եկել, որ ՆԱՏՕ-ի արեւելյան թեւի երկրները պետք է լիովին պաշտպանված լինեն ռուսական գործունեության չար մտադրություններից: Այդ նպատակով Ուկրաինա են ուղարկվել Հատուկ օդային ծառայության (Special Air Service, SAS) եւ Հատուկ նավային ծառայության (Special Boat Service, SBS) բրիտանացի զինվորականներ, որոնք կսովորեցնեն ուկրաինական հատուկ նշանակության զորքերին ապստամբների, դիպուկահար հրաձգության եւ սաբոտաժի դեմ պայքարի տակտիկային:

Հաղորդվում է նաւե, որ Ռուսաստանի հետ հարեւան Էստոնիայում արդեն գտնվում է առնվազն 1500 բրիտանացի զինծառայող, որոնք անցել են ձմեռային պատրաստություն: Պարբերականը պնդում է, որ ՌԴ-ն սկսել է համալրել ռազմադաշտային հոսպիտալներն Ուկրաինայի հետ իր սահմանի մերձակայքում, որտեղ ակնկալվում են ամենաինտենսիվ մարտական գործողությունները, եւ որ սահմանին այժմ կենտրոնացած է ավելի քան 100 000 ռուս զինծառայող, 1000 տանկ եւ զրահատրանսպորտի հարյուրավոր տեսակներ: