Բրազիլիայում եռօրյա սուգ է հայտարարվել Պելեի մահվան կապակցությամբ

Բրազիլիայում եռօրյա սուգ է հայտարարվել աշխարհի եռակի չեմպիոն, ֆուտբոլի արքա Պելեի մահվան կապակցությամբ։

«Սույն հրամանագրի հրապարակման օրվանից եռօրյա համապետական ​​պաշտոնական սուգ է հայտարարված նախկին ֆուտբոլիստ Էդսոն Արանտես դու Նասիմենտոյի՝ Պելեի մահվան կապակցությամբ», - ասված է հրամանագրի տեքստում։

Պելեն մահացել է դեկտեմբերի 29-ին՝ Սան Պաուլոյի մասնավոր կլինիկայում, ուր ընդունվել էր մեկ ամիս առաջ՝ ուղիղ աղիքի պրոգրեսիվ քաղցկեղի ֆոնին առողջական վատթարացման պատճառով։ Նա 82 տարեկան էր։

Ֆուտբոլիստի հոգեհանգստի արարողությունը տեղի կունենա հունվարի 2-ին՝ Սան Պաուլո նահանգի հարազատ «Սանտոս» ֆուտբոլային ակումբի մարզադաշտում։ 

Երեքշաբթի օրը՝ հունվարի 3-ին, նախկին ֆուտբոլիստին կհուղարկավորեն Էկումենիկա նեկրոպոլիսի տարածքում, որը գրանցվել է Գինեսի ռեկորդների գրքում՝ որպես աշխարհի ամենաբարձր ուղղահայաց գերեզմանոց: Արարողության այս հատվածը փակ է լինելու հյուրերի և պաշտոնյաների համար։ Նախկին հարձակվողի ընկերներն ու հարազատները հանգչում են նույն գերեզմանատանը։