Բերձոր և Աղավնո բնակավայրերից մշակութային կոթողները տարհանվել են, մնացել է միայն Բերձորի խաչմերուկի հուշաքարը

Ադրբեջանցիների վերահսկողությանը հանձնվող բնակավայրերից` Բերձորից, Աղավնոյից եւ Սուսից տարհանվել են մոնումենտալ արվեստի հուշարձանները, մնացել է միայն Բերձորի կենտրոնական խաչմերուկի հուշաքարը:  Այս մասին  NEWS.am-ին հայտնեց Արցախի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի փոխնախարար Լեռնիկ Հովհաննիսյանը:

«Տարհանումը վերջնական կտարհանենք երկուշաբթի օրը եւ արդեն Արցախի թեմի եւ մյուս շահագիգիռ կողմերի հետ կքննարկենք եւ արդեն որոշում կկայացնենք, թե որտեղ կտեղակայվեն այս հուշարձաններն ու խաչքարերը»,-ասաց նա: