Բաքվում եւս մեկ գերեվարված հայ դատապարտվել է 20 տարվա ազատազրկման

Բաքվում եւս մեկ գերեվարված հայ՝ Վիգեն Էուլջեքչյանը, դատապարտվել է 20 տարվա ազատազրկման, գրում են ադրբեջանական լրատվամիջոցները:

Նա մեղադրվել է ահաբեկչական գործունեության մեջ:

Դատարանի որոշմամբ՝ նա 5 տարի կանցկացնի բանտում, մնացած մասը՝ ուղղիչ հաստատությունում:

Անտեսելով միջազգային հանրության բոլոր կոչերին՝ Ադրբեջանի իշխանությունը շարունակում է ապօրինի պահել հայ գերիների եւ դատել նրանց: