Բաքվի դատարանում այսօր կհրապարկվի առևանգված Վագիֆ Խաչատրյանի գործով «մեղադրական եզրակացությունը»

Բաքվում՝ ծանր հանցագործությունների դատարանում, այսօր կշարունակվի գերեվարված Վագիֆ Խաչատրյանի դատը։

Այդ մասին տեղեկանում ենք ադրբեջանական ԶԼՄ-ներից։ Այսօր «մեղադրական եզրակացությունը կհրապարակվի», պատժաչափ կպահանջվի Խաչատրյանի նկատմամբ։ 

Խաչատրյանն իրեն մեղավոր չի ճանաչում, հերքում է մեղադրանքները:

Հուլիսի 29-ին Ադրբեջանի սահմանապահ ծառայության ներկայացուցիչները Բերձորի միջանցքում ապօրինի տեղակայված ադրբեջանական «անցակետից» առևանգել էին վիրահատության նպատակով Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի միջոցով Արցախից Հայաստան տեղափոխվող 68-ամյա Վագիֆ Խաչատրյանին։

Բաքվում նրան մեղադրում են «ցեղասպանության, ադրբեջանցիների տեղահանության մեջ», իբր հանցագործությունը կատարվել է 1991 թվականի դեկտեմբերին Խոջալուի շրջանի Մեշալի գյուղում։