Ազգային ժողովը ԲԴԽ անդամ ընտրեց Հայկ Գրիգորյանին
ՀՀ ազգային ժողովը Բարձրագույն դատական խորհրդի անդամ ընտրեց Հայկ Գրիգորյանին:
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ հաշվիչ հանձնախմբի նախագահ Նարեկ Բաբայանը փակ գաղտնի քվեարկությունից հետո հայտնեց քվեարկության արդյունքները: ԱԺ 107 պատգամավորներից քվեարկությանը մասնակցել էին 75-ը, նրանք բոլորն էլ կողմ էին քվեարկել Գրիգորյանի թեկնածությանը:
Հայկ Գրիգորյանի թեկնածությունն առաջադրել է «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը: Գրիգորյանը ԱԺ նիստում հանդիսավոր կարգով երդվեց: Երդումից հետո նա ստորագրում է երդման տեքստը: