Այսօրվա պաշտոնների համար կռվողնե՛ր, վաղը եթե ոչ դուք, ապա ձեր սերունդներն են պատասխան տալու այսօրվա համար. Արտյոմ Վարդանյան

Միասնությունը՝ փրկօղակ

Արցախում հումանտար աղետի, ցեղասպանության իրական վտանգի  և ապագայի անորոշության ներքո հայկական կարող ուժերը վատնում են իրենց կարողությունները՝ չցանկանալով համախմբվել մեկ նպատակի շուրջ և վեր կանգնել անձնական հավակնություններից: Այսօրվա պաշտոնների համար կռվողնե՛ր, վաղը եթե ոչ դուք, ապա ձեր սերունդներն են պատասխան տալու այսօրվա համար, քանզի խաբուսիկ է  այս աշխահում ամեն բան,  հայրենիքն է մնայուն արժեքը: 

Կա մեկ գերագույն նպատակ, որ միավորում է աշխարհի բոլոր հայերին... և դա Հայրենիքն է: Աշխարհը մեզ պետք է տեսնի ուժեղ, միասնական, պետք է հասկանա, որ մենք մեր երկրի տերն ենք: Հիմա բռունցքվելու ժամանակն է.....