Այսօր Հայ առաքելական եկեղեցին նշում է Ղևոնդյանց տոնը
Այսօր` փետրվարի 7֊ին, Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին հիշատակում է Սրբոց Ղևոնդյանց քահանաների տոնը։
Ղևոնդ Երեցը Վարդանանց պատերազմի գործնական և իրական կազմակերպողն ու նահատակյալների խմբի հեղինակավոր և կրոնական դիմադրության առաջնորդն էր: Խմբի ամենատարեցն էր։ Նա գրեթե 70 տարեկան էր իր նահատակության ժամանակ: Սուրբ Ղևոնդը Սուրբ Սահակ Պարթևի և Սուրբ Մեսրոպ Մաշտոցի առաջին աշակերտներից էր: Խիզախ և համարձակախոս, եռանդուն և Սուրբ հոգով լեցուն երեցը չերկնչեց թշնամու բանակից, ոչ միայն առաջնորդեց ժողովրդին, այլև դարձավ խիզախության և արդարության օրինակ։ Ժամանակակիցները նրան տվեցին «Ավարայրի արծիվ» անունը:
Շնորհավորում ենք Հայ Առաքելական եկեղեցու քահանայական դասին, մաղթում ուժ և եռանդ` սրբազան ծառայության մեջ։