Այս պահին նման տեղեկություն չունեմ. Հարությունյանը` եռակողմ հանդիպման մասին

Լրագրողներն Արայիկ Հարությունյանից հետաքրքրվեցին՝ ճի՞շտ են լուրերը, որ նոյեմբերի 9-ին եռակողմ հանդիպում է սպասվում։

Վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը տեղեկություն չունի` նոյեմբերի 9-ին սպասվո՞ւմ է Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի ղեկավարների հանդիպում, թե ոչ։
Հարությունյանն այդ մասին ասաց լրագրողների հետ ճեպազրույցում` նշեքով, որ այս պահին նման տեղեկություն չունի։
«Մշտապես կան որոշակի ֆորմատներ, որտեղ քննարկվում են սահմանների հետ կապված հարցեր, ճանապարհների և ենթակառուցվածքների ապաշրջափակման հետ կապված հարցեր և այլն։ Այնտեղ նման հարցեր էլ կարող են քննարկվել, բայց այս պահին որևէ բան չկա»,–ասաց Հարությունյանը։
Նշենք, որ լուրեր են շրջանառվում, թե նոյեմբերի 9-ին սպասվում է Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների հանդիպում։ ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը լրագրողների հետ զրույցում հոկտեմբերի 27-ին նշել էր, որ այս պահին որևէ հանդիպում ՀՀ վարչապետի և Ադրբեջանի նախագահի ֆորմատով նախատեսված չէ։

Հիշեցնենք` 2020թ.–ի նոյեմբերի 9-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը համատեղ հայտարարություն ընդունեցին Արցախում ռազմական գործողությունների դադարեցման վերաբերյալ։