Այսօր՝ հոկտեմբերի 8-ին, «Մենք ենք, մեր սարերը» հուշարձանի մոտ Արցախի Հանրապետության ԿԳՄՍ նախարար Անահիտ Հակոբյանը, սպորտի ոլորտի պատասխանատուները և մի խումբ մարզասերներ դիմավորել են բռնցքամարտի Եվրոպայի չեմպիոն, արցախցի պատանի մարզիկ Էրիկ Առստամյանին և նրա մարզիչ Նարեկ Աբրահամյանին:
Արցախպրես»-ի հետ զրույցում Արցախի բռնցքամարտի ֆեդերացիայի նախագահ, մարզիչ Նարեկ Աբրահամյանը նշել է, որ Իտալիայում կայացած առաջնությունում ուժեղ մրցապայքար է ընթացել:
«Մասնակցում էին մարզիկներ Եվրոպայի 33 պետությունից: Էրիկ Առստամյանը առաջնության ընթացքում, հաղթելով ընդհանուր առմամբ 4 մենամարտում, նվաճեց Եվրոպայի չեմպիոնի տիտղոսը:
Եզրափակչում 52 կգ քաշային կարգում հանդես եկող մեր 15-ամյա մարզիկը կարողացավ պարտության մատնել անգլիացի Լեյթոն Բիրչոլին»,-ասել է մարզիչը։
Պատանի բռնցքամարտիկ Էրիկ Առստամյանը Եվրոպայի առաջնությունում տարած իր հաղթանակի գրավականներից է համարում մեծ հավատն ու կամքը: