Այն, ինչ դու անում ես, պետք չէ մարդկանց․ դա պետք է քեզ և Աստծուն․ Մայր Թերեզա
"Ես երբեք չեմ միանում պատերազմի դեմ շարժումներին: Զանգահարեք ինձ, երբ կհայտնվի շարժում հանուն խաղաղության"․ ՄԱՅՐ ԹԵՐԵԶԱ
Մայր Թերեզային համարում են աշխարհի ամենաազդեցիկ կանանցից մեկը, իսկ նրա կյանքն ու գործունեությունը մեծ հետք է թողել մարդկության պատմության մեջ։
Մայր Թերեզա Կալկաթացին, ում իսկական անունն Ագնես Գոնջա Բոյաջիու էր, կաթոլիկ միանձնուհի էր, «Գթասրտության միաբանության»-ի հիմնադիրը, ով ծառայում էր հիվանդներին և աղքատներին։ Թերեզա անունը ստացել է 1931 թվականին՝ ի պատիվ 1927 թվականին սրբադասված ֆրանսուհի Թերեզայի (Թերեզա Լիզյեցի), ով հայտնի էր իր բարությամբ և գթասրտությամբ։ Մայր Թերեզան ծնվել է 1910 թվականին Սկոպիեում: Նա հիմնադրել է «Սիրո քույրեր-առաքյալներ» իգական վանական համալիրը, որը ներկայումս 400 մասնաճյուղ ունի աշխարհի տասնմեկ երկրում: 1979 թվականին դարձել է խաղաղության Նոբելյան մրցանակակիր: Իսկ 2003 թվականին Հովհաննես Պողոս երկրորդ պապի նախաձեռնությամբ Մայր Թերեզան երանելի է հռչակվել: Հռոմի Ֆրանցիսկոս պապն, իր հերթին, հավանություն է տվել Մայր Թերեզային սրբադասելու առաջարկին:
Մայր Թերեզա 1988 թվականի դեկտեմբերի, Սպիտակի երկրաշարժից անմիջապես հետո Մայր Թերեզան քույրերի հետ շտապեց Հայաստան: Նա եղավ Գյումրիում (Լենինական), այցելեց մի շարք հիվանդանոցներ, «Գթասրտության օրդեն»-ի հիմնադիրը եղել է երկրաշարժից ավերված Գյումրիում, այցելել է Երևանի 3-րդ մանկական և հանրապետական հիվանդանոցներ: «Մենք եղանք Հայաստանի այն վայրերում, որտեղ ահավոր ավերածություններ են տեղի ունեցել: Մենք ցնցված ենք աղետի չափերից և շատ ենք ցավում դրա համար»,- «Արմենպրես»-ի թղթակցին ասել է գթության միաբանության մայրապետը: Մայր Թերեզան հանդիպել է նաև, Վազգեն Առաջինի հետ: Հանդիպման ընթացքում Մայր Թերեզան կաթողիկոսին պատմել է իր հայկական ծագման մասին: «Հայաստանում ես տեսա շատ մեծ հոգատարություն և մարդկանց նկատմամբ սրտագին վերաբերմունք: Ես շուտով այստեղ կվերադառնամ իմ միանձնուհիների հետ տուժածներին օգնելու համար»,-ասել է նա:
Մայր Թերեզայի մահից շուրջ 25 տարի անց գթության քույրերի շնորհիվ խնամքի 710 տուն է գործում 130 երկրում: Նրանք խնամում են լքվածին, հիվանդին, անօթևանին։ «Սրբությունը ճոխություն չէ, այն յուրաքանչյուրիս պարտականությունն է»,- համոզված էր Մայր Թերեզան:
Մայր Թերեզան մահացել է 1997թ-ին 87 տարեկան հասակում։ Նա ամբողջ կյանքում ողորմածության ու գթասրտության խորհրդանիշ եղավ ու այդպիսինը մնաց, անգամ, մահվանից հետո:
Մայր Թերեզան արժանացել է բազմաթիվ պարգևների և մրցանակների՝
«Լոտոսի տիրուհի» հնդկական շքանշան (1963)։
Հռոմի Պապ Հովհաննես XXIII-ի առաջին մրցանակը ստացել է Պողոս VI Պապից։
Նոբելյան մրցանակի դափնեկիր է (1979)։
«Ազատության շքանշան» - ստացել է ԱՄՆ նախագահ Ռոնալդ Ռեյգանից (1985)։