Ավստրալիան մտադիր է 19 մլն դոլարով ավելացնել Ուկրաինային տրամադրվող ռազմական օգնության ծավալները

Ավստրալիայի իշխանությունները հայտարարել են Ուկրաինային տրամադրվելիք ռազմական օգնության ծավալները ավելի քան 19 մլն դոլարով մեծացնելու պլանների մասին, տեղեկացրել է ABC-ին։

Խոսքը Կիեւին աջակցության նոր փաթեթի տրամադրման մասին է, որը ներառելու է ծանր հրետանային սպառազինություն եւ զինամթերք։

Ենթադրվում է, որ Կանբերան Ուկրաինա կուղարկի վեց M777 155 միլիմետրանոց հաուբից՝ մինչեւ 30 կիլոմետր հեռահարությամբ խոցման հնարավորությամբ, ինչպես նաեւ զինամթերք դրանց համար։

Ավստրալիայի կառավարության Ուկրաինա ուղարկվող միջոցների ընդհանուր ծավալը կհասնի ԱՄՆ 161,1 մլն դոլարի։