Australian Open. Խաչանովը կիսաեզրափակչում է
Ռուսաստանցի թենիսիստ Կարեն Խաչանովը դուրս է եկել Ավստրալիայի բաց առաջնության կիսաեզրափակիչ։
Նրա մրցակիցը ամերիկացի Սեբաստիան Կորդան էր, ով վնասվածքի պատճառով 3-րդ սեթում 0։3 հաշվի ժամանակ դադարեցրեց հանդիպումը։ Առաջին երկու սեթերը Խաչանովը հաղթել է 7:6 (7:5), 6:3 հաշվով, փոխանցում է armsport-ը:
Կիսաեզրափակիչում Խաչանովը կհանդիպի Ստեֆանոս Ցիցիպաս-Իրժի Լեգեչկա հանդիպման հաղթողի հետ։
Հավելենք, որ Խաչանովն իր կարիերայում առաջին անգամ կխաղա «Մեծ սաղավարտի» մրցաշարերի կիսաեզրափակչում։
Ավստրալիայի բաց առաջնություն. Տղամարդիկ
Քառորդ եզրափակիչ
Կարեն Խաչանով (Ռուսաստան, 18) – Սեբաստիան Կորդա (ԱՄՆ, 29) – 7:6, 6:3, 3:0 (անավարտ սեթ)