Աշխարհի արագ շախմատի թիմային առաջնությանը Հայաստանը կներկայացնի յոթ շախմատիստ
Օգոստոսի 26-ից 28-ը Գերմանիայի Դյուսելդորֆ քաղաքում կանցկացվի 2023 թվականի աշխարհի արագ շախմատի թիմային առաջնությունը:
Հայաստանը ներկայացնում են Գաբրիել Սարգսյանը, Հայկ Մարտիրոսյանը, Շանթ Սարգսյանը, Սամվել Տեր-Սահակյանը, Մամիկոն Ղարիբյանը, Էլինա Դանիելյանը և Ալբերտո Աթոյանը, տեղեկացնում է Հայաստանի շախմատի ֆեդերացիան։
Նշվում է նաև, որ մեր թիմը մասնակից 38 թիմերի մեջ ունի 5-րդ վարկանիշը: