«Երեւանյան հեռանկարներ» միջազգային երաժշտական 24-րդ փառատոնի նախաձեռնությամբ փետրվարի 1-ին եւ 2-ին «Արամ Խաչատրյան» համերգասրահում տեղի կունենա հանրահայտ դաշնակահար Դենիս Մացուեւի համերգը:
Փետրվարի 1-ին Դենիս Մացուեւի հետ ելույթ կունենա Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը (գեղարվեստական ղեկավար եւ գլխավոր դիրիժոր` Սերգեյ Սմբատյան): Ծրագրում կհնչեն Սերգեյ Ռախմանինովի Սիմֆոնիկ պարերը եւ Դաշնամուրի թիվ 3 կոնցերտը:
Փետրվարի 2-ին տեղի կունենա Դենիս Մացուեւի մենահամերգը: Կհնչեն հետեւյալ ստեղծագործությունները՝ Չայկովսկի, «Տարվա եղանակները» Ռախմանինով, Էտյուդ-պատկեր, երկ 39 № 2, լյա մինոր Ռախմանինով, Պրելյուդ, երկ 23 № 5 սոլ մինոր Մուսորգսկի, Պատկերներ ցուցահանդեսից։