Աշոտ Մարգարյանը բրոնզե մեդալ է նվաճել ծանրամարտի աշխարհի երիտասարդական առաջնությունում
Ալբանիայի Դուրես քաղաքում ընթացող երիտասարդների աշխարհի առաջնության տղամարդկանց պայքարի 96 կգ քաշում Հայաստանի ներկայացուցիչ Աշոտ Մարգարյանը պոկեց 137 կգ` նվաճելով փոքր բրոնզե մեդալ, և հրեց 163 կգ` կրկին արժանանալով բրոնզի: Երկամարտի 300կգ արդյունքով նա ԱԱ-ի բրոնզե մեդալակիր է:
Մինչ այս աշխարհի երիտասարդների առաջնության տղամարդկանց պայքարում 61 կգ քաշային Ժորա Գրիգորյանը երկամարտի 237 կգ արդյունքով 7-րդն էր, 67 կգ քաշային Սերյոժա Բարսեղյանն առաջին էր երկամարտի 275 կգ-ով: 73 կգ Նարեկ Մկրտչյանն աշխարհի երիտասարդների առաջնության հրում վարժության փոքր բրոնզե մեդալ է նվաճել: 81 կգ քաշում Հովհաննես Ղահրամանյանը միայն 4-րդն էր (երկամարտ` 308 կգ): 89 կգ քաշային կարգում Հայաստանի ներկայացուցիչ Վալերիկ Մովսիսյանը երկամարտի 306 կգ արդյունքով դարձավ ԱԱ-ի բրոնզե մեդալակիր: Կանանց պայքարում 71 կգ քաշում Ալինա Սուքիասյանը գրավել էր 8-րդ տեղը, իսկ Աննա Ամրոյանը նվաճել է բրոնզե մեդալ: