Բելգրադում ընթացող ըմբշամարտի Աշխարհի առաջնությունումՕլիմպիական չեմպիոն, Աշխարհի և Եվրոպայի բազմակի չեմպիոն, 97 կգ քաշային Արթուր Ալեքսանյանը դուրս է եկել քառորդ եզրափակիչ։
Օլիմպիական չեմպիոնը հաղթեց Աշխարհի կրկնակի չեմպիոն, թուրք Մետեհան Բաշարին։
Հիշեցնենք, որ Ալեքսանյանի առաջին մրցակիցը հրաժարվել էր գոտեմարտել:
Հիշեցնենք, որ ԵԱ մեդալակիր, Եվրոպական խաղերի փոխչեմպիոն, 82 կգ քաշային Կարապետ Չալյանը 1/16-ում հաղթեց խորվաթ Ֆիլիպ Սաչիչին:
63 կգ քաշային Հրաչյա Պողոսյանը 1/16 եզրափակիչում 5-2 հաշվով հաղթանակի հասավ ճապոնացի մրցակցի նկատմամբ:
67 կգ քաշային Սլավիկ Գալստյան 7-7 հաշվով պարտվեց Օլիմպիական խաղերի արծաթե մեդալակիր Պառվիզ Նասիբովին: