Արթուր Աղաբեկյանն ազատվել է Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանի գլխավոր խորհրդականի պաշտոնից
Արթուր Աղաբեկյանն ազատվել է Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանի գլխավոր խորհրդականի պաշտոնից: Նա մնում է ԱՀ նախագահի խորհրդականը՝ հասարակական հիմունքներով: Այս մասին հայտել է Արցախի նախագահի խոսնակ Լուսինե Ավանեսյանը:
Հիշեցնենք, որ գեներալ-լեյտենանտ Արթուր Աղաբեկյանը Արայիկ Հարությունյանի գլխավոր խորհրդական էր նշանակվել 2020 թվականի հունիսի 8-ին։ Նա 2000-2007 թվականներին եղել է ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ: