Արտակարգ դեպք՝ Արագածոտնի մարզում․ 10 քաղաքացի տեղափոխվել է Աշտարակի հիվանդանոց

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով, քիչ առաջ արտակարգ դեպք է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, Սասունիկ գյուղի 33 փողոցի տներից մեկից «Աշտարակ» բժշկական կենտրոնի շտապօգնության բրիգադները «Աշտարակ» ԲԿ են տեղափոխել 10 քաղաքացու։

Գ․Շամշյանի տեղեկություններով, հիվանդանոց տեղափոխվածներից 4-ը երեխաներ են, 6-ը՝ միջին տարիքի քաղաքացիներ, և նրանք վաղը պիտի մասնակցեին հարսանեկան արարողության։

Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են հիվանդանոց տեղափոխված անձանց ինքնությունը, ինչպես նաև ինչ հանգամանքներում են նրանք թունավորվել։

Գ․ Շամշյանի տեղեկություններով՝ հիվանդանոց են տեղափոխվել՝ 35-ամյա Ալիսա Ա․-ն, 9-ամյա Միլենա Մ․-ն, 17-ամյա Սևակ Մ․-ն, 9-ամյա Կարեն Մ․-ն, 16-ամյա Լյովա Մ․-ն, 46-ամյա Քրիստինե Մ․-ն, 45-ամյա Սոնյա Մ․-ն, 39-ամյա Ռիտա Մ․-ն, 35-ամյա Լիլիթ Մ․-ն և 38-ամյա Ծաղիկ Մ․-ն: