Արտակ Բեգլարյան. ես նույնպես հարցեր ունեմ՝ կապված Հին Թաղեր եւ Խծաբերդ գյուղերի կորստի հետ

Ես նույնպես հարցեր ունեմ՝ կապված Հին Թաղեր եւ Խծաբերդ գյուղերի կորստի հետ: Այս մասին այսօր՝ հուլիսի 1-ին, հայտարարեց Արցախի պետնախարար Արտակ Բեգլարյանը:

Նրա խոսքով՝ դա կարող էր տեղի ունենալ նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունից հետո կազմված քարտեզների հիման վրա:

«Բացառված չէ նաեւ, որ Ադրբեջանն օգտվել է այդ հատվածում ռուս խաղաղապահների բացակայությունից եւ օկուպացրել այդ երկու գյուղերը»,-հավելեց նա:  

Բեգլարյանը նշեց այդ սկզբունքային հարցերին պատասխան ստանալու կարեւորությունը:

Նա քաղաքացիներին կոչ արեց չհավատալ ենթադրություններին, այլ սպասել հետաքննության արդյունքներին: