Արսեն Հարությունյանը լավագույնն է աշխարհում 61 կգ քաշային կարգում․ UWW
Մինչև 61 կգ քաշային կարգում առաջատարը Եվրոպայի եռակի չեմպիոն, աշխարհի առաջնության կրկնակի բրոնզե մեդալակիր Արսեն Հարությունյանն է։
Եվրոպայի չեմպիոն Վազգեն Թևանյանը մինչև 65 կգ քաշային կարգում 6-րդն է, Արման Անդրեասյանը (70 կգ) 4-րդ տեղում է, իսկ Արման Ավագյանը (79 կգ) 6-րդն է:
Հիշեցնենք, որ Բելգրադում կայանալիք աշխարհի առաջնությունը վարկանիշային է լինելու Փարիզ-2024 Օլիմպիական խաղերի համար: Մրցաշարը կմեկնարկի սեպտեմբերի 16-ին և կավարտվի սեպտեմբերի 24-ին: