Բրիտանացի պատմաբան եւ կենսագիր Ռոբերտ Լեյսին հայտարարել է, որ արքայազն Ուիլյամը՝ արքայազն Հարիի ավագ եղբայրը, ատում է նրա կնոջը՝ Մեգան Մարքլին: Հենց նրա պատճատով են եղբայրները վիճել պապիկի՝ Բրիտանիայի թագուհու ամուսնու՝ արքայազն Ֆիլիպ հուղարկավորության ընթացքում։ Այս մասին հայտնում է Daily Mail-ը։
Լեյսիի խոսքով՝ Ուիլյամի եւ Հարիի միջեւ կոնֆլիկտը սկսվել է մոտ երեք տարի առաջ, սակայն Ֆիլիպի հուղարկավորության ընթացքում արքայազնների ծանոթների մոտ հույս է առաջացել, որ եղբայրները կհաշտվեն։ Սակայն անկախ արարողության ընթացքում հանգիստ վարքագծից՝ եղբայրների միջեւ կոնֆլիկտը շարունակվել է Քենեթբերիի տաճարից դուրս։
«Ահա նրանք, պատրաստ վիճել նույնքան զայրալից, որքան միշտ»,- Լեյսիին պատմել է վեճի ականատեսներից մեկը։
Ինսայդերը որպես Ուիլյամի եւ Հարիի միջեւ վեճի մեղավոր մատնանշում է Մեգան Մարքլին։