"Ավտոմեքենան, որը պատկանել է Ուելսի արքայադուստր Դիանային, աճուրդում վաճառվել է 650 000 ֆունտ սթեռլինգով"․ այս մասին գրում է PA MEDIA-ն։ Սև Ford Escort RS Turbo-ն, որը Դիանան վարել է 1985 թվականի օգոստոսի 23-ից մինչև 1988 թվականի մայիսի 1-ը, Silverstone Auctions-ում վաճառվել է բրիտանացի գնորդին: Նախկինում RS Turbo Series 1-ով Դիանային լուսանկարել էին Չելսիի բուտիկների եւ Քինսինգթոնի ռեստորանների մոտ: Նա նախընտրում էր վարել սեփական մեքենան, իսկ ուղեւորի նստարանին նստած էր լինում Թագավորական ընտանիքի պաշտպանության թիմի (SO14) անդամը: Մեքենան համարվում է հազվագյուտ, քանի որ այն առաջին եւ միակ սեւ RS Turbo Series 1-ն է: Ford-ի հատուկ ավտոարտադրման բաժնին հանձնարարվել էր առաքել մեքենան, եւ այն հագեցած էր ռադիատորի սովորական հինգ անցքերով ցանցով: Անվտանգության աշխատակցի համար տեղադրվել էր նաեւ հետեւի դիտման լրացուցիչ հայելի, խցիկում ռադիո կար, ընդ որում՝ մալուխը դեռ տեսանելի էր:
2021 թվականի հունիսին Դիանայի կողմից օգտագործված մյուս Ford Escort-ն աճուրդում վաճառվել է 52 000 ֆունտ սթեռլինգով։