Արոնյանը շարունակում է գլխավորել WR Chess Masters-ի մրցաշարային աղյուսակը

Հայաստանի շախմատի տղամարդկանց թիմի նախկին անդամ Լևոն Արոնյանը շարունակում է գլխավորել WR Chess Masters-ի մրցաշարային աղյուսակը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` գերմանական Դյուսելդորֆ քաղաքում ընթացող  մրցաշարի 6-րդ տուրում Արոնյանը սև խաղաքարերով մրցեց Ուեսլի Սոյի հետ: Պարտիայի 35-րդ քայլին կողմերը համաձայնեցին կիսել միավորը:

Այս տուրից հետո էլ Արոնյանը միանձնյա գլխավորում է մրցաշարային աղյուսակը: Նա 6 հնարավորից ունի 4,5 միավոր:

WR Chess Masters մրցաշարին մասնակցում է 10 գրոսմայստեր: Այն կեզրափակվի փետրվարի 25-ին: