Արոնյանը հաղթանակով է մեկնարկել WR Chess Masters մրցաշարում
Գերմանական Դյուսելդորֆ քաղաքում մեկնարկած մրցաշարի առաջին տուրում Արոնյանը սպիտակ խաղաքարերով մրցեց հնդիկ Պրագնանդդհի հետ: Պարտիայի 50-րդ քայլին Արոնյանը ստիպեց մրցակցին անձնատուր լինել:
Մրցաշարի երկրորդ տուրում Արոնյանի մրցակիցը Վինսենտ Կեյմերն է:
WR Chess Masters մրցաշարին մասնակցում են 10 գրոսմայստերներ: Այն կեզրափակվի փետրվարի 25-ին: