Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Ռուսաստանի Դաշնության արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինին: Տեղեկությունը հայտնում է նախագահի մամուլի ծառայությունը։
«Հանդիպմանը մտքեր են փոխանակվել երկկողմ հարաբերությունների օրակարգի, ինչպես նաև տարածաշրջանային անվտանգության ու կայունության հարցերի շուրջ»,– նշված է հաղորդագրության մեջ:
Հիշեցնենք` ՀՀ նախագահն այս տարվա հոկտեմբերին ՌԲԿ–ին տված հարցազրույցում ասել էր, որ Ռուսաստանը միշտ կարող է օգնել ամեն հարցում։ Նա շեշտել էր` Հայաստանի և Ռուսաստանի հարաբերություններն աքսիոմա են, եթե խոսենք մաթեմատիկական հասկացություններով։ Բայց այլ երկրների հետ հարաբերությունները թեորեմներ են, որոնք պետք է դեռ ապացուցել, որոնք մե՛կ առաջընթաց են ապրում, մե՛կ հետընթաց: