Արմեն Չարչյանին կալանավորելու որոշման դեմ բողոքը մակագրվել է դատավոր Լուսինե Աբգարյանին
«Իզմիրլյան» բժշկական կենտրոնի տնօրեն, պրոֆեսոր Արմեն Չարչյանին կալանավորելու որոշման դեմ վերաքննիչ բողոքը մակագրվել է դատավոր Լուսինե Աբգարյանին։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում հայտնել է Չարչյանի փաստաբան Էրիկ Ալեքսանյանը։
«Արմեն Չարչյանի գործով Վերաքննիչ դատարանում պաշտպանական կողմի ներկայացված վերաքննիչ բողոքի քննությունը նշանակվել է 2021 թվականի հուլիսի 2-ին, ժամը՝ 17:00-ին։ Դատավոր Լուսինե Աբգարյան»,- գրել է նա։